Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության չեն գալիս թուրքական անկախ ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման շուրջ

Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության չեն գալիս թուրքական անկախ ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման շուրջ
23.11.2020 | 22:21

Թուրքիան և Ռուսաստանը ընդհանուր հայտարարի չեն գալիս Ադրբեջանի տարածքում անկախ ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման շուրջ՝ Ռոյթերզին հայտնել է թուրքական աղբյուրն՝ անանուն մնալու պայմանով։


Խոսքը ոչ թե ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի, այլ Թուրքիայի կողմից հակամարտության գոտում առանձին դիտորդական կետ հիմնելու մասին է։
«Ռուսաստանը կարծում է, որ տարածաշրջանում առանձին թուրքական դիտորդական կենտրոնի ստեղծման անհրաժեշտություն չկա, սակայն Թուրքիայի համար դա անհրաժեշտություն է», - հայտնել է Ռոյթերզի աղբյուրը։

Խնդրի շուրջ Մոսկվայում բանակցությունները կշարունակվեն և Անկարան հույս ունի Ռուսաստանի հետ համաձայնության հասնել։ Անցած շաբաթ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Մոսկվան և Անկարան շուտով կավարտեն քննարկումները` Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի համատեղ կենտրոն հիմնելու շուրջ։ Շոյգուն նշել է, թե ռուս-թուրքական այս համագործակցության նպատակն է երաշխավորել կայունությունը և նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ «Համատեղ կենտրոն ստեղծելու որոշումը թույլ կտա հուսալի վերահսկողություն իրականացնել և դիտարկել հրադադարի պահպանման ռեժիմը», - պարզաբանել էր ՌԴ ՊՆ նախարարը:

Դիտվել է՝ 2843

Մեկնաբանություններ